Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Դեռահասները ձանձրացել են Facebook-ից. Business Insider

Դեռահասները ձանձրացել են Facebook-ից. Business Insider

Անչափահասները լավ ցուցիչն են այն բանի, թե ինչն է «զիլ»: Նրանց հետևելը, թե ինչ ծրագրեր են օգտագործում, ինչպես են առնչվում տեխնոլոգիաներին, մնացածիս կարող է օգնել որսալ ակտուալ միտումները, գրում է Business Insider-ը:

 

Իսկ ըստ այդ միտումների՝ դեռահասները կարծես թե հոգնել են Facebook-ից: Նման ենթադրություն է հայտնել Albumatic սոցլուսանկարչական հավելյալ ծրագիրը թողարկած Ադամ Լյուդվինը: Նա պարզել է, որ այդ ծրագրով հետաքրքրվել են 20-ից բարձր տարիքի մարդիկ: Շատ երիտասարդներ Լյուդվինի հարցմանն ի պատասխան տվել են «անչափահասներին բնորոշ պատասխան», որ իրենք ձանձրացել են Facebook-ից:

 

Աղբյուրը նշում է, որ արևմուտքում երիտասարդներն այժմ տարված են Instagram-ով ու Snapchat-ով, իսկ Facebook-ը նրանց քիչ է հուզում:

 

Նկատվում է, որ իր երբեմնի գրավչությունը կորցրել է նաև Facebook-ի չաթը: Նույնիսկ Facebook-ն է ընունել իր ամենամյա զեկույցում, թե խնդիրներ ունի դեռահասների հետ:

 

Համապատասխան փորձագետներին հարց է ուղղվել, թե ինչու FB-ն այլևս «զիլ» չէ: Ընդհանրացված պատասխանը եղել է այն, որ այդպիսինն էր այն նախկինում՝ գլուխ գովալու և նկարներդ FB-ընկերներին ցուցադրելու համար: Այժմ նույն նպատակով մարդիկ ավելի շատ օգտվում են Snapchat-ից, որտեղ առանձնության ավելի մեծ զգացողություն ունեն, քան Facebook-ում. վերջինս արդեն չափազանց խոշոր է դարձել դա ապահովելու համար:

 

Սակայն, միևնույն ժամանակ, աղբյուրը նշում է, որ երիտասարդները չեն ջնջում իրենց էջերը Facebook-ում: 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ